Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը մեկնել է Թեհրան՝ Միացյալ Նահանգներին ուղերձ հղելու համար, հաղորդում է IRIB-ը։

Պակիստանի պատվիրակությունը նախատեսում է իրանցի պաշտոնյաների հետ քննարկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ առաջիկա օրերին Իսլամաբադում նախատեսված բանակցությունների երկրորդ փուլին առնչվող հարցեր։

Տեղեկությունը հայտնվել է Պակիստանում բանակցությունների նոր փուլի մասին լուրերի հետնապատկերին։