Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև իրանա-ամերիկյան բանակցությունների մանրամասները: Հեռախոսազրույցի մասին հայտնել են Իրանի արտգործնախարարությունից:
Արաղչին նաև հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ:





























