Քուվեյթի իշխանությունների մարտին ձերբակալել են Միացյալ Նահանգներում ծնված և Քուվեյթի քաղաքացի լրագրող Ահմեդ Շիհաբ-Էլդինին, որը մինչև օրս կալանքի տակ է, գրում է Newsweek-ը։

Նա ձերբակալվել է մարտի սկզբին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» գործողությունը սկսելուց մի քանի օր անց։ Բազմաթիվ մրցանակների արժանացած 41-ամյա լրագրողը աշխատել է մի շարք պարբերականներում, ներառյալ՝ PBS Frontline-ում, The New York Times-ում և Al Jazeera-ում։

Իշխանությունները նրան մեղադրել են «կեղծ տեղեկություն տարածելու և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու» մեջ։

Ձերբակալությունից առաջ նրա վերջին տեսագրություններից մեկը վերաբերում էր մարտի 2-ին Քուվեյթում ամերիկյան կործանիչի խոցմանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը կործանվում Քուվեյթի օդային տարածքում։ ԱՄՆ զինված ուժերը ավելի ուշ հայտարարել են, որ ամերիկյան երեք F-15E Strike Eagle կործանիչներ խոցվել են «բարեկամական կրակի» հետևանքով։ Անձնակազմի բոլոր վեց անդամները անվտանգ կատապուլտվել են։

Լրագրողին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։