ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված երկու տասնյակից ավելի ֆիզիկական անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ, հայտնել է Reuters-ը։
Պատժամիջոցները թիրախավորում են իրանցի նավթային մագնատ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի ցանցը, որը Իրանի անվտանգության և միջուկային քաղաքականության կարևոր դեմք Ալի Շամխանիի որդին է: Վերջինս սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ամերիկա-իսրայելական հարվածների ժամանակ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացի Սեյեդ Նայմեայ Բադրոդդին Մուսավիի նկատմամբ, որին մեղադրում են «Հըզբոլլահ»-ին ֆինանսավորելու մեջ, պատժամիջոցներ է սահմանվել նաև երեք ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են իրանական նավթի վաճառքի հետ՝ վենեսուելական ոսկու դիմաց։





























