ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կմեծացնի Իրանի վրա տնտեսական ճնշումը՝ վերականգնելով պատժամիջոցները երկրի նավթարդյունաբերության նկատմամբ և հետապնդելով այդ պատժամիջոցները խախտող հաճախորդներին և ֆինանսական հաստատություններին։

«Մենք նաև չենք երկարաձգի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը»,- հայտարարել է նա,  հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն «հայտնել է ընկերություններին և երկրներին, որ եթե դուք գնեք իրանական նավթ, եթե ձեր բանկային հաշիվներում իրանական գումար ունեք, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել, ինչը շատ խիստ միջոց է»։