Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ գլոբալ դեֆիցիտի ֆոնին երկրի կառավարությունն ապահովել է 100 մլն լիտր դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումները։

Նրա խոսքով՝ վառելիքը տեղ կհասնի երկու խմբաքանակով՝ Բրունեյից և Հարավային Կորեայից։

Ալբանիզը նշել է, որ միջոցառումն ուղղված է Ավստրալիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։