Լիբանանցի պաշտոնյան հայտարարել է, որ Բեյրութը որևէ տեղեկություն չունի Լիբանանի և Իսրայելի առաջնորդների միջև հնարավոր հեռախոսազրույցի մասին, հաղորդում է Al Jazeera-ն։

Լրագրող Զեյնա Հոդրը հավելել է, որ դեռևս որևէ նորություն չկա նաև Վաշինգտոնում դեսպանների հնարավոր հանդիպման մասին: Այս լուրերը սկսել էին շրջանառվել սոցցանցերում՝ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ Թրամփն իր Truth Social հարթակում գրել էր, թե 34 տարվա դադարից հետո Իսրայելն ու Լիբանանը կարող են վերջապես բանակցությունների սեղանի շուրջ նստել։