Ամերիկյան Gerald R. Ford ավիակիրը Վիետնամի պատերազմի ժամանակներից ի վեր դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաերկար նավարկության ռեկորդակիրը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ապրիլի 16-ի դրությամբ աշխարհի խոշորագույն ավիակիրն անընդմեջ ծովում է արդեն 295 օր՝ գերազանցելով USS Abraham Lincoln-ի 2020 թվականի ռեկորդը (294 օր)։
Նավի առաքելությունը սկսվել էր դեռևս 2025 թվականի հունիսին։ Այդ ընթացքում այն Միջերկրական ծովից հասել է Կարիբյան ավազան, ապա տեղափոխվել Մերձավոր Արևելք։
Գործակալության տվյալներով՝ այդքան երկարատև տեղակայումը ուշադրության կենտրոնում է հայտնվել անձնակազմի վիճակի վերաբերյալ հարցերի և նավի վրա տեղի ունեցած առանձին միջադեպերի պատճառով։





























