Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հռոմի Պապ Լևոն XIV-ի հրապարակային քննադատությունը կարող է բացասաբար անդրադառնալ նախագահի ներքաղաքական հեղինակության վրա։
Սիկորսկու խոսքով՝ ԱՄՆ-ում բնակչության զգալի մասը կաթոլիկներ են, իսկ Պապն ամերիկացի է, ուստի նմանատիպ լեզվակռիվը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ Սպիտակ տան համար։
Վերջին շաբաթներին Լևոն XIV-ը հանդես է գալիս հակապատերազմական հայտարարություններով, որոնք ընկալվում են որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողությունների քննադատություն, ինչից հետո Թրամփը կտրուկ արձագանքել է սոցցանցերում՝ պոնտիֆիկոսին անվանելով «թույլ՝ արտաքին քաղաքականության հարցերում»։





























