Մենք ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։ Այս մասին հայտնում է «Միասնության թևեր» կուսակցությունը։
Ներկայիս առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ թե առողջության պահպանման նպատակ ունի, այլ ընտրակաշառքի յուրօրինակ ձև է։
«Միասնության թևերի» անդամ, հանրային առողջության մասնագետ Ստեփան Ասրյանը ներկայացրել է «Միասնության թևեր» կուսակցության լուծումները։
Նա, մասնավորապես, նշում է. « Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը մեր երկրում գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այս համակարգը ոչ թե առողջությանն է վերաբերում, այլ նախընտրական կաշառքի յուրովի ձև է։ Սա մեկ մարդու պահանջով գործող համակարգ է, որը իր հետ բերել է մի շարք խնդիրներ։
Առաջին հերթին բուժաշխատողները պատրաստ չեն այս ծանաբեռնվածության։ Ինչպես գիտենք, մեր երկրում առաջնային բժշկական օղակը շատ թույլ է զարգացած, և պոլիկլինիկաների, բուժամբուլատորիաների բժիշկները բախվել են լուրջ խնդիրների։ Մենք գիտենք որ «Արմեդ» հավելվածով են իրենք կառավարելու իրենց բուժառուներին, բայց «Արմեդ» հավելվածը ևս կոլապսի մեջ է, իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց որոնք ստանում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունից իրենց մասնաբաժինը, նրանք ընկել են բյուրոկրատական քաշքշուկների մեջ։
Նրանց անընդհատ ուղորդում են տարբեր բժիշկների մոտ, խորհուրդ են տալիս մտնել տարբեր կաբինետներ, որը իրենց հերթին առաջացնում է լուրջ պրոբլեմներ։ Մեր 65 պլյուս տարիքի մարդիկ հատկապես պատրաստ չեն անցնել այս ամբողջ քաշքշուքների միջով, ինչէ է թե ստանան իրենց հասանելի դեղորայքը։
Այսպիսով կարող ենք ասել, որ համակարգը ամբողջությամբ ենթարկված է կոլապսի, համակարգից օգտվում են շուրջ մեկ միլիոն մարդիկ, ևս երկու միլիոն մեր բնակչության ներկայացուցիչները դուրս են մնացել համակարգից։ Այս կոլապսի մեջ գտնվող համակարգը վաղ թե ուշ պայթելու է։
Որպեսզի համակարգը սկսի կայուն գործել, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն առաջարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունից առաջ առաջնային բժշկական օղակը զարգացնել, բուժաշխատողների, պոլիկլինիկաների աշխատողների հետ անցկացնել սեմինարներ, դասընթացներ, վերապատրաստումներ, որը նրանց կարողությունները և հմտությունները կզարգացնի։ Ամբողջությամբ փոխել «Արմեդ» հավելվածը, դարձնել այն ավելի գործող, ավելի նորմալ համակարգ, որով կարող են թե պացիենտները օգտվել, թե բժիշկները։
Այս ամենից հետո մենք նախատեսում ենք ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրական համակարգ, որը իր ուղիղ իմաստով լինելու է համընդհանուր, սա վերաբերելու է մեր բնակչության բոլոր շերտերին, ոչ թե մի քանի շերտի, որը հիմա առանձնացված է, այլ բոլոր բնակիչները ստանալու են առողջության պետական ապահովագրություն։ Սա մեր ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է»։





























