Շվեդիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռ է նկատվել Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին վկայում է թռիչքային տվյալների վերլուծությունը։
Օդանավը Շվեդիայի «Մալմեն» ավիաբազայից մեկնել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 7:56-ին, անցել ռուսական սահմանի երկայնքով և շրջադարձ կատարել Նորվեգիայի տարածքում։ Հաղորդվում է, որ նախկինում ինքնաթիռն էլի է նմանատիպ երթուղիներ իրականացրել ՌԴ սահմանների մոտակայքում։
Այս ֆոնին տարածաշրջանում նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ավիացիայի և հետախուզական թռիչքների ակտիվության աճ, ինչը նրանք բացատրում են դիտարկման և զսպման խնդիրներով։





























