Հայաստանում արտագաղթը վերածվել է ներգաղթի։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ սա հաստատված խաղաղության և ոլորտային բարեփոխումների արդյունք է։ «Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը ակտիվորեն երկխոսություն է վարում վիզաների ազատականացման շուրջ», - ընդգծեց Սարգսյանը։