«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների դեմ այսօր առավոտվանից իրականացվող հետապնդումների վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Ուժեղ Հայաստանի»  4 համակիրներին և  կուսակիցներին իրավաբանական օգնություն այս պահի դրությամբ տրամադրել չի հաջողվում, փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց մոտ գնալ։ Տրվել է հանցագործության մասին հաղորդում՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են ուղղվել ՄԻՊ գրասենյակ, բայց լուծում կամ արձագանք չկա։

Առավոտյան ժամը 8-ից ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մոտ փաստաբանները չեն կարողանում մուտք գործել։

Սա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, գործող իշխանության կողմից  ժողովրդավարական արժեքների դեմ կռիվ է»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կուսակցության ավելի քան 14 համակիր եւ անդամ է ձերբակալվել։