Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի Դարաա նահանգի մի տարածքում, որտեղ տարբեր վայրերից բերված չպայթած զինամթերք կար, հաղորդում է SANA-ն։
«Պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի երեք զինվոր, կան բազմաթիվ վիրավորվներ, տարածքին պատճառվել է նյութական վնաս»,- հինգշաբթի SANA-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
Ավելի վաղ Դարաայում SANA-ի թղթակիցը հայտնել էր, որ Դարաայի գյուղական հատվածում պայթյունի ձայն է լսվել։
Քննություն է ընթանում։





























