Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումիի խոսքով՝ 2026 ֆինանսական տարում Ճապոնիայի պաշտպանական ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ մոտ 1.9 տոկոսը։
Նրա խոսքով՝ ընդհանուր պաշտպանական բյուջեն, ներառյալ ուղեկցող ծախսերը, կհասնի մոտ 10.6 տրիլիոն իենի (մոտ 66.7 մլրդ դոլար)։ Նա նշել, որ ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ այդ թիվը հաշվարկվել է՝ ելնելով 2022թ․, երբ հաստատվել է նոր անվտանգության ռազմավարությունը, բազային ցուցանիշից։
Նախարարն ավելացրել է, որ հաշվի առնելով 2026թ․ կանխատեսվող ՀՆԱ-ն՝ ծախսերի մասաբաժինը կկազմի մոտ 1.5 տոլոս։
Կոիձումին նշել է, որ պաշտպանության բյուջեի աճը կապված է ազգային անվտանգության նոր ռազմավարության իրականացման հետ, որը կոչ է անում ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը։ Ճապոնիան նախկինում պլանավորել էր հասնել ՀՆԱ 2 տոկոսին մինչեւ 2027թ․, բայց իրականում մոտենում է այս նպատակին նախատեսվածից շուտ։





























