Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւան Կաբակյանըն, այսօր` փետրվարի 22-ին, ստորագրել են հուշագիր ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի համաձայն, ՀԱՄՀ-ը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդյունավետ գործունեության համար, իսկ «Դեպի Հայքը» կհոգա երիտասարդների ճամփորդության, կեցության եւ ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրյանի հավաստմամբ, «սույն համաձայնագրի կարեւորությունը պայմանավորված է հայոց պետականության ամրապնդման, հայապահպանության եւ զարգացման գործում Հայաստան-Սփյուռք գործակցության դերով ու նշանակությամբ: Մյուս կողմից, համահայկական գիտելիքահեն ցանցի ձեւավորման, կայացման ու զարգացման համատեքստում, հայկական Սփյուռքի գաղափարական եւ գիտելիքային ներուժի համախմբումը կարող է ծառայել որպես գիտելիքահեն եւ մրցունակ ազգային պետության կառուցման եւ  կառուցակարգման երաշխիքե:

«Յուրաքանչյուր լուրջ համագործակցություն կնպաստի Հայաստանի զարգացմանը: «Դեպի Հայքը» իր ութամյա գործունեության ընթացքում ստորագրել է բազմաթիվ նման համաձայնագրեր, եւ այսօրվա այս կարեւոր համաձայնությունը եւս մի նշանակալի օղակ է այդ շղթայի մեջ: Լիահույս ենք ապագա տարիների նկատմամբե, - իր խոսքում նշել է Սեւան Կաբակյանը: