Ոսկեգույն տարրերով մեծածավալ հաղթական կամարի կառուցման նախագիծը արդեն ոչ պաշտոնապես անվանվել է «Թրամփի կամար» «(Arc de Trump») Փարիզի Հաղթական կամարի (Arc de Triomphe) նմանությամբ: ԱՄՆ Գեղեցիկ արվեստների հանձնաժողովը նախնական հավանություն է տվել շինարարական ծրագրերին՝ հակառակ հանրության և փորձագետների կոշտ քննադատությանը և բացասական արձագանքներին:
Ըստ նախագծի՝ հուշարձանը լինելու է մոտավորապես 76 մետր բարձրությամբ՝ ավելի բարձր, քան Կապիտոլիումի շենքը և Լինքոլնի հուշարձանը: Կամարի գագաթին կլինի Ազատության արձանը հիշեցնող ոսկե արձան՝ ջահով և թագով: Կառույցի վրա կլինեն նաև ոսկեգույն արձանագրություններ՝ «Մեկ ազգ Աստծո ներքո» (One Nation Under God) և «Ազատություն և արդարություն բոլորի համար» (liberty and justice for all ԱՄՆ պետական դրոշին հավատարմության երդման տողերից):
Հանրային մեկնաբանությունների ժամանակ հանձնաժողովը շուրջ հազար մեկնաբանություն է ստացել, բոլորն էլ՝ բացասական:
Այդուհանդերձ, հանձնաժողովը որոշել է առաջ մղել նախագիծը՝ կատարելով որոշ փոփոխություններ: Ակնկալվում է, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ ևս մեկ հանդիպում կանցկացվի՝ այս փոփոխությունները վերանայելու համար:





























