Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գործադիր հարցերի գծով փոխհրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Շեյխը հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության աննախադեպ վերելքի մասին: Նա ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը վերջին յոթ ամիսների ընթացքում տասնապատիկ աճել է, հաղորդում է IRNA գործակալությունը:
Նա ընդգծել է, որ այդ աճը ժամանակակից զինված հակամարտությունների վերլուծության և նոր մարտահրավերներին հարմարվելու արդյունք է:
Վերջին յոթ ամիսների ընթացքում արտադրված անօդաչու թռչող սարքերի քանակը տասնապատիկ գերազանցել է այս փուլին նախորդող ամբողջ ժամանակահատվածի արտադրության ընդհանուր ցուցանիշները:





























