Նավագնացության MarineTraffic գործակալությունը հայտնել է, որ Մալթայի դրոշի ներքո նավարկող ուղևորատար նավը, որն, ըստ լուրերի, առանց ուղևորների էր մեկնում Օման, ուրբաթ լքել է Դուբայը՝ 47 օր նավահանգստում մնալուց հետո։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Celestyal Discovery նավը, ինչպես սպասվում է, Օման կժամանի շաբաթ օրը, հաղորդում է Euronews-ը։

Մի քանի ժամ առաջ Իրանը և ԱՄՆ-ը հայտարարել էին, որ ռազմավարական ջրային ճանապարհը, որը գործնականում փակ է պատերազմի սկսվելուց ի վեր, լիովին կվերաբացվի առևտրային երթևեկության համար մինչև հրադադարի ավարտը։ Սակայն Իրանը մի քանի պայմաններ էր առաջադրել՝ որ նավերն ու բեռները կապված չլինեն ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ, ինչպես նա այն, որ ռազմական նավերին տարանցիկ փոխադրումը կարգելվի։