Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ակտիվությունը Բելառուսում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ըստ հետախուզական տվյալների՝ Բելառուսի սահմանամերձ գոտում՝ Ուկրաինայի սահմանին հարող տարածքում կառուցվում են ճանապարհներ և հաստատվում են հրետանային դիրքեր։ Կարծում ենք՝ Ռուսաստանը կրկին կփորձի Բելառուսին ներքաշել իր պատերազմի մեջ։ Ես հանձնարարել եմ Բելառուսի փաստացի ղեկավարությանը համապատասխան ուղիներով տեղեկացվել՝ իր հողը և անկախությունը պաշտպանելու Ուկրաինայի պատրաստակամության մասին։
Վենեսուելայում վերջին իրադարձությունների բնույթն ու հետևանքները պետք է որ Բելառուսի ղեկավարությանը հետ պահեն սխալներ թույլ տալուց»,- նշել է Զելենսկին։



























