ԱՄՆ-ը զենքով Ռուսաստանին ոչինչ չի կարող անել. դա ցույց տվեց Իրանի հակամարտությունը։ RT-ի հաղորդավարին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Ամերիկան իր հզորության առումով գերտերություն է, բայց ոչ գերհզորություն։ Նա ամերիկացիներին խորհուրդ է տվել չմիջամտել Չինաստանի գործերին։
«Ամերիկացիները պետք է կանգ առնեն։ Եվ հասկանան, որ ԱՄՆ շահերից բացի... ձեր շահերից բացի, նույնիսկ Արևմտյան կիսագնդում կան երկրներ, և կան որոշները, որոնք ունեն իրենց սեփական շահերը»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ցույց տվեց Միացյալ Նահագների իրական դեմքը։
Լուկաշենկոն Միացյալ Նահանգներին անվանել է «իրական բռնապետ» և շեշտել, որ Վաշինգտոնը պետք է Մինսկից ժողովրդավարություն սովորի։





























