Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա խորհրդականները շփոթվված էին Թրամփի հայտարարությունից, որը հակասում էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին Պետքարտուղարության հրապարակած համաձայնագրի տեքստին, գրում է Axios-ը։

Աղբյուրները հայտնել են, որ Նեթանյահուն անձամբ ցնցվել և անհանգստացել է, երբ իմացել է Թրամփի հայտարարության մասին։

Իսրայելը Սպիտակ տնից պարզաբանում է խնդրել նախագահ Թրամփի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Իսրայելին «արգելված է» հետագա ավիահարվածներ հասցնել Լիբանանին, հայտնում է ԱՄՆ աղբյուրը և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր։