ԱՄՆ Պետքարտուղարությունը որոշում է ընդունել արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում Գերմանիայի կառավարությանը ինտեգրված մարտական ​​համակարգի, օժանդակ սարքավորումների և աջակցության համակարգերի հնարավոր վաճառքի մասին։

Մոտավոր ընդհանուր արժեքը գնահատվում է 11,9 միլիարդ դոլար։

Գերմանիան կստանա էլեկտրոնիկա և սպառազինություն նավատորմի համար։

«Առաջարկվող վաճառքը կբարձրացնի Գերմանիայի ռազմածովային ուժերի մարտական ​​պատրաստվածությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ բարելավելով ազգային և տարածքային պաշտպանությունը, ինչպես նաև փոխգործունակությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- նշել է Պետքարտուղարությունը։