Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի՝ տարածաշրջանում կառավարման միապետական մոդելի կարևորության մասին հայտարարությանը: Դրա մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:
«Այսուհետ Թոմ Բարաքը անցանկալի անձնավորություն է թուրքական ժողովրդավարության տեսանկյունից: Թոմ Բարաքը պետք է ներողություն խնդրի թուրք ժողովրդից, հակառակ դեպքում ԱՄՆ դեսպանը երբեք չպետք է զբաղեցնի իր պաշտոնը Թուրքիայում:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած երկրում, որը մերժել է միապետությունը և ժողովրդավարություն բերել Թուրքիա՝ անկախության համար պատերազմից հետո... Բացարձակապես անընդունելի է գալ այստեղ և քննադատել ժողովրդավարությունը՝ միաժամանակ գովաբանելով միապետությունը:
Այս պահից ի վեր Թոմ Բարաքը անցանկալի անձ է թուրքական ժողովրդավարության համատեքստում: Եվ այս պահից սկսած մենք Թոմ Բարաքին հայտարարում ենք անցանկալի անձնավորություն Թուրքական Հանրապետությունում»,- նշել է նա:



























