Al Jazeera-ն հաղորդում է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թվում կան գազատարներ և քիմիական նյութեր փոխադրող տանկերներ։
Ըստ «MarineTraffic» վերլուծական ընկերության տվյալների՝ նեղուցն արդեն հատել են հեղուկացված նավթային գազ (LPG) տեղափոխող չորս նավ, ինչպես նաև նավթամթերք և քիմիկատներ փոխադրող մի քանի այլ տանկերներ։
Ընկերությունը հայտնում է, որ Պարսից ծոցի տարածքից նաև այլ նավեր են դուրս գալիս։
Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ տանկերների մի ամբողջ շարասյուն է հատել Հորմուզի նեղուցը։





























