Իրանը մասնակիորեն բացել է իր օդային տարածքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից (տեղական ժամանակով) երկրի օդային տարածքի մի մասը կրկին հասանելի է թռիչքների համար։

Հիշեցնենք, որ Իրանն իր օդային սահմանները փակել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։