NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Արիզոնայում կայացած «Turning Point Action» միջոցառման ժամանակ, հերթական անգամ քննադատել է ՆԱՏՕ-ին։ Դժգոհության պատճառն այն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվել է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմին։

Հենց Թրամփը հիշատակել է դաշինքի անունը, ներկաները սկսել են սուլել։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն «բացարձակապես անօգուտ է այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատն է զգացվում»։

«Ես ասացի. «Լսե՛ք, որպեսզի հստակ հասկանաք, որ իմ հաղթանակից հետո նախընտրական նվիրատվություններն այլևս հաշվի չեն առնվում։ Նույնն էլ ՆԱՏՕ-ի պարագայում է. մեր հաղթանակից հետո դա այլևս նշանակություն չի ունենալու»,- նշել է նա։

Թրամփը նաև կրկնել է իր այն պնդումը, թե պատերազմն Իրանում ընդամենը «էքսկուրսիա» էր։

«Դա պարզապես ռազմական էքսկուրսիա էր, որն էական նշանակություն չունի։ Հիմա դրա ժամանակը չէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։