Իրանական «DORENA» սուպերտանկերը 2 միլիոն բարել հում նավթ է հասցրել Հարավային Հնդկաստանի ափեր։ Այս մասին հայտնում է «TankerTrackers.com» մոնիթորինգային ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ իրանական սուպերտանկերը վերջին անգամ Իրանի տարածքում նկատվել է ապրիլի 13-ին՝ շրջափակման հաստատումից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Այժմ նավը հայտնվել է Հարավային Հնդկաստանի ափերի մոտ, որտեղ պատրաստվում է հում նավթը հանձնել նավթավերամշակման գործարանին։ Ուշագրավ է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերջին օրը։