Ես տեղեկություն չունեմ Հայաստանում նախընտրական շրջանով պայմանավորված իրավապահ համակարգը բարձր պատրաստվածության վիճակի բերելու մասին։ Այս մասին ապրիլի 18-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ մեկնաբանելով ուժային կառույցների ուժեղացված ռեժիմի անցնելու մասին լուրերը։

«Մեզ այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել, բայց դա ավելի քան տրամաբանական է, քանի որ նախընտրական շրջանը լարված է ու սուր։ Բոլորը պետք է առավել զգոն լիեն, որպեսզի այդ լարվածությունը չհանգեցնի որևէ բացասական հետևանքի»,- նշել է Ղազարյանը։

Իր հերթին, կառավարող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հավելել է, որ իրավապահ մարմինները պետք է սկսեն ավելի զգոն լինել։ Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընդդիմությունն ավելի վաղ Երևանի փողոցներում «մահապատժի տեսարաններ» էր բեմադրել, իսկ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ քարեր էին նետվել ոստիկանների ուղղությամբ։