Թուրքիայի Օսմանիյե նահանգի Քադիրլիի շրջանում 23-ամյա Սինան Յամանը հրազենով կրակ է բացել դպրոցի աշակերտներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Սինան Յամանը մի անկյունում սպասել է միկրոավտոբուսին, եւ երբ այն անցել է, սկսել է կրակել։ Կրակահերթի հետեւանքով 2 աշակերտուհի տեղում մահացել են, իսկ 1-ը՝ ծանր վիրավորվել։

Նշվում է, որ Սինանը սիրահարված է եղել աշակերտուհիներից մեկին, սակայն մերժվել է, ինչից կատաղած դիմել է նման քայլի։