CBS News-ը հաղորդում է, որ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն մահացել է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Cessna-ն թռիչք է կատարել ապրիլի 19-ի վաղ առավոտյան և վթարի ենթարկվել անհասկանալի հանգամանքներում՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 16:35-ին։ Վթարից հետո բնակելի շենքի բակում հրդեհ է բռնկվել, և շենքն ինքնին աննշան վնասներ է կրել։

Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը և Դաշնային ավիացիայի վարչությունը հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Նախնական զեկույցը սպասվում է 30 օրվա ընթացքում։