Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է առաջիկայում Ազգային անվտանգության խորհուրդ հրավիրելու մտադրության մասին։ Նիստի ընթացքում քննարկվելու են երկրի վառելիքային ապահովման հետ կապված իրավիճակը։ Այս մասին նա հայտնել է Հանովերի արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ, հաղորդում է Der Spiegel-ը:

Նրա խոսքով՝ կերոսինի մատակարարման հարցը դեռևս լարված է, բայց վերահսկելի։ Մերցն ընդգծել է, որ դիզվառելիքի, բենզինի և ավիացիոն վառելիքի մատակարարումները պետք է կայուն մնան։

Էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտնել է, որ Գերմանիան շուրջ 1 միլիոն տոննա կերոսինի ռազմավարական պահուստ ունի, որն, անհրաժեշտության դեպքում, կբավականացնի մոտ հինգ ամիս։

Ստեղծված իրավիճակում Միջազգային էներգետիկ գործակալությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Եվրոպայում ավիավառելիքի հնարավոր դեֆիցիտի և մատակարարումների խափանման դեպքում չվերթների չեղարկման ռիսկերի մասին։ Հաղորդվել է, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք ավիաընկերություններ արդեն իսկ կրճատում են թռիչքների քանակը և օպտիմալացնում օդանավային պարկի շահագործումը։