Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի օրը հաշվետու ելույթ կունենա խորհրդարանում։ Նրա հրաժարականի պահանջներն ավելի են սրվել ԱՄՆ-ում նախկին դեսպան Փիթեր Մենդելսոնի շուրջ բռնկված սկանդալի նոր ալիքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ քննադատության առիթ են դարձել Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի մասին հաղորդումները և նշանակման ժամանակ անվտանգության ստուգումն անցնելու հետ կապված հնարավոր խնդիրները։
Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ նշանակման ընթացակարգերը պահպանվել են, սակայն նշել էր, որ անընդունելի է համարում այն փաստը, որ իրեն չեն տեղեկացրել հայտնաբերված խնդիրների մասին (նախքան տեղեկատվության հրապարակայնացումը)։
Սպասվում է, որ վարչապետը խորհրդարանում լրացուցիչ մանրամասներ կներկայացնի նշանակման հանգամանքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա արդեն հասկացնել է տվել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։





























