Քպ–ական թեզերը պատերազմի վերսկսման մասին, ոչ այլ ինչ են, քան մահակ մեր հասարակությանը վախի մթնոլորտում ընտրության տանելու: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2»։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին կարող է միայն նա, ով ունի նման պայմանավորվածություն: Խաղաղության մասին աղաղակողները խճճվել են սեփական ստերի հոսանքում և հակասում են իրենց իսկ թեզերը: Խաղաղությունը չի կարող և չպիտի կախված լինի մեկ անձից, կամ քաղաքական ուժից, հակառակ դեպքում դա ոչ թե խաղաղություն է, այլ պայմանավորվածություն զիջումների մասին՝ չհարձակվելու պայմանով:

Իսկ ովքեր են խոսում խաղաղությունից, նրանք ում կառավարման տարիներին պատերազմ ու կորուստներից անդին ոչինչ չի եղել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն:

Ռոբերտ Քոչարյանը փորառությամբ ապացուցած միակն է, ով կարող է ապահովել արժանապատիվ կյանք և արժանապատիվ խաղաղություն:

Հունիսի 7-ին, ընտրություն կատարելիս, պետք է հստակ պատկերացնել, ում կուզեք ձեր անունից և ձեր փոխարեն բանակցի Ալիևի, Պուտինի, Թրամփի և այլոց հետ...

Երբ այս պատկերացմամբ մոտենաք քվեախցին, ապա փորձառու նախագահը մրցակցությունից դուրս կլինի փորձանքի և փորձությունների մրցավազքում»։