Երևանի Ներքին Չարբախ թաղամասում, այսօր՝ ապրիլի 20–ին, տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեսանյութ է հրապարակել միջոցառումից։

Արթուր Աբրահամը Փաշինյանին հրավիրեց իրենց տուն, որը շատ մոտ է, թեյ խմելու, ինչը ընդունվեց։

Վարչապետն ասաց, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ամոյանների դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։

Փաշինյանը դիմեց հավաքված երեխաներին. «Հը՞, պարապելո՞ւ եք այստեղ։ Իսկ հիմա զբաղվու՞մ եք սպորտով։ Ինչո՞վ»։

Երբ երեխաները պատասխանեին, որ բոքսով են զբաղվում, վարչապետը ծիծաղելով ասաց. «Էս թաղամասում ուրիշ սպորտով դժվար կլինի զբաղվել»։