Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել «Բուլղարիայի և Եվրոպայի բարգավաճման ու անվտանգության» համար։ Շնորհավորական ուղերձը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։

Այդուհանդերձ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ուշադրություն են հրավիրել մի ակնառու հակասության վրա. մեկ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովը նախնական արդյունքների հրապարակումից րոպեներ անց շնորհավորել էր Հունգարիայի «եվրոպամետ» թեկնածու Պետեր Մադյարին, մինչդեռ Ռադևի դեպքում, ում Բրյուսելում համարում են «ռուսամետ քաղաքական գործիչ», շնորհավորանքն ուշացել է մի քանի ժամով։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս իրավիճակը։