Հայաստանում 2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակում առաջին անգամ զգալի ուշադրություն է դարձվել դավանանքի և ընդհանուր առմամբ կրոնի ազատության հետ կապված հարցերին։ Այս մասին ապրիլի 20-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի գործունեության տարեկան քննարկման ժամանակ, հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, վերաբերել է ինչպես կրոնական փոքրամասնություններին, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող հարցերին։ «Արձանագրել ենք, որ նախորդ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների և ներկայացուցիչների առումով առկա են եղել բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի և ինքնավարության հետ կապված խնդիրները»,- ասել է Մանասյանը։





























