Ամերիկյան իշխանությունները պահանջել են, որ Բրազիլիայի անվտանգության հարցերով կցորդ Մարսելո Իվո դե Կարվալյոն լքի ԱՄՆ-ի տարածքը, հայտնում է Reuters-ը։ Մայամիում բնակվող դե Կարվալյոն կապող օղակ է հանդիսացել ամերիկյան ներգաղթի ծառայությունների հետ։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ներգաղթի և մաքսային հսկողության վարչությունը (ICE) կարճ ժամանակով բերման էր ենթարկել Բրազիլիայի հետախուզության ղեկավար Ալեքսանդր Ռամաժեմին։ Վերջինս Բրազիլիայից փախել էր սեպտեմբերին՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով դատապարտվելուց հետո։
«Ոչ մի օտարերկրացի իրավունք չունի մանիպուլյացիայի ենթարկել մեր ներգաղթի համակարգը՝ արտահանձնման պաշտոնական հարցումները շրջանցելու և քաղաքական հետապնդումները ԱՄՆ տարածք տեղափոխելու համար», — X-ի իր էջում հայտարարել է Պետդեպարտամենտը։





























