ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին երկօրյա հարցաքննությունից հետո ազատ են արձակել:
Հարցաքննության ընթացքում Սթրոս Կանը չի ժխտել երիտասարդ կանանց հետ սեռական օրգիաներում իր մասնակցությունը, սակայն պնդել է, որ իբր չի իմացել, որ այդ կանայք մարմնավաճառներ են եղել: Նրա հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին:
ԱՄՀ-ի նախկին ղեկավարի շուրջ ծավալված նախորդ սկանդալը եւս չի հանդարտվել. մարտի 15-ին Նյու Յորքում կսկսվեն քաղաքացիական հայցի նախնական լսումները, որը նրա դեմ ներկայացրել է նյույորքյան հյուրանոցի սպասուհի Նաֆիսաթու Դիալոն, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Ստրոս Կանը ձերբակալվել էր փետրվարի 21-ին ֆրանսիական Լիլ քաղաքի ոստիկանատանը: Նա այնտեղ էր կանչվել հանցախմբի գործով հարցաքննության համար, որը լիլյան Carlton հյուրանոցից մարմնավաճառներ էր մատակարարում Փարիզում եւ այլ քաղաքներում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկույթների համար:




























