Երևանի Հալաբյան փողոցում երեկ ուշ երեկոյան ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնել են ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանում, ապրիլի 20–ի ուշ երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Դանակահարող ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4–րդ  թաղամասից մինչև Նոր Նորքի 9–րդ զանգված։