Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի դատավճիռը կհրապարակվի հունիսի 2-ին: Նման որոշում է կայացվել նախօրեին` փետրվարի 22-ին, դատարանի եզրափակիչ նիստի ժամանակ:
Դատավոր Ահմեդ Ռեֆայաթը պետք է մանրամասն ծանոթանա 40 հազար էջից բաղկացած քրեական գործին:
Ամբաստանյալների թվում են նաեւ Մուբարաքի որդիները, ներքին գործերի նախկին նախարարը եւ նրա 6 խորհրդականները: Նրանք բոլորը մեղադրվում են իշխանական լիազորությունների չարաշահման եւ կոռուպցիայի մեջ, հիշեցնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Նախկին նախագահին նաեւ կասկածում են այն բանում, որ նա ոստիկանությանը հրաման է տվել կրակել ցուցարարների վրա, որի հետեւանքով զոհվել է 800 մարդ: Եթե 83-ամյա Մուբարաքին մեղավոր ճանաչեն, ապա նրան մահապատիժ է սպասվում:




























