Բուլղարիայի փոխնախագահ Իլիանա Յոտովան հայտնել է, որ նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ԲԳՆԵՍ-ը։
Նա ասել է, որ թեև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման վերջնաժամկետը ապրիլի 26-ն է, սակայն ԿԸՀ-ն կարող է ավելի շուտ ավարտել գործընթացը, ինչը թույլ կտա պաշտոնապես ձևավորել Ազգային ժողովը։
Յոտովան անդրադարձել է նաև ապրիլի 19-ի ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Ռումեն Ռադևի առաջադրած կառավարության ամբողջական հրաժարականի վերաբերյալ պահանջին՝ նշելով, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է։
Փոխնախագահը շնորհավորել է Ռադևին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ընտրողներին։
Նախնական տվյալներով՝ «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,59%-ը։ Դա նրան թույլ կտա խորհրդարանական մեծամասնություն ձևավորել։





























