Գերմանիայում քննարկվում է պահեստազորային ծառայության տարիքային շեմը մինչև 70 տարեկան բարձրացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Պահեստազորայինների միության ղեկավար Բաստիան Էրնստը։ Նա առաջարկել է գործող 65-ի փոխարեն սահմանել 70 տարեկանը՝ փաստարկելով, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են պահպանում ֆիզիկական և մասնագիտական կարողությունները։
Այս առաջարկը համահունչ է Գերմանիայի պաշտպանության նախարարության ծրագրերին, ըստ որոնց՝ մինչև 2035 թվականը նախատեսվում է բանակի թիվը հասցնել 260 հազարի, իսկ պահեստազորինը՝ շուրջ 200 հազարի։





























