Բաղդադի կենտրոնում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը` պայթել է ականապատ մեքենա, որի հետեւանքով զոհվել է ութ մարդ, 24-ն էլ վնասվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել Քարադա մայրաքաղաքային թաղամասում, որտեղ գտնվում են բազմաթիվ առեւտրային կենտրոններ:
Վնասվել են պայթյունի գոտում գտնվող շինությունները եւ մեքենաները, հայտնում է AP-ը:
Իրաքում ահաբեկչություններն արդեն ութ տարուց ավեի է հաճախակի երեւույթ են դարձել` Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո:




























