ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում դիմել է Իրանի առաջնորդներին՝ ութ կանանց ազատ արձակելու խնդրանքով։
«Դիմում եմ Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ կսկսեն իմ ներկայացուցիչների հետ. ես շատ երախտապարտ կլինեի այդ կանանց ազատ արձակման համար: Համոզված եմ՝ նրանք հարգանքով կվերաբերվեն ձեր քայլին: Խնդրում եմ, նրանց վնաս չպատճառե՛ք: Դա հիանալի սկիզբ կլիներ մեր բանակցությունների համար: Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Իր հրապարակմանը նա կցել է օգտատեր Էյալ Յակոբիի գրառումը, որում վերջինս պնդում է, թե Իրանի իշխանությունները «պատրաստվում են կախաղան հանել ութ կանանց»։
Հրապարակվել են նաև այդ կանանց լուսանկարները։





























