Գեկա Գելաձեն կփոխարինի Մամուկա Մդինարաձեին Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնի է դարձել Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ըստ նրա՝ Գեկա Գելաձեի թեկնածությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի առաջիկա նստաշրջանային շաբաթվա ընթացքում:

Մամուկա Մդինարաձեն Պետական անվտանգության ծառայությունը ղեկավարում էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ից: Գեկա Գելաձեն Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մայիսի 28-ից:

Կոբախիձեն հայտնել է նաև Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարար նշանակելու մասին: Նախկինում Սուլխան Թամազաշվիլին զբաղեցնում էր Աջարիայի կառավարության նախագահի պաշտոնը:

Սուլխան Թամազաշվիլին ներքին գործերի նախարարի պաշտոնում փոխարինել է Գեկա Գելաձեին: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մայիսի 28-ից: