Երևանում ապրիլի 21-ին մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը:

Ապրիլի 8-ի համագումարում կուսակցությունը միաձայն որոշում էր ընդունել մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել էր համամասնական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները:

Ապրիլի 11-ին քաղաքական ուժը Երևանում հանրահավաք էր կազմակերպել, որի ժամանակ ուղերձով հանդես էր եկել տնային կալանքի տակ գտնվող կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Ավելի վաղ քաղաքական ուժը ներկայացրել էր այն հինգ քայլերը, որոնք ընկած են նախընտրական ծրագրի հիմքում.

300 հազար նոր աշխատատեղ, հատկապես մարզերում.

Փոքր բիզնեսի ազատում հարկերից.

Դեղորայքի գների 20% նվազեցում բոլորի համար.

Գյուղերում բերքի երաշխավորված գնում.

20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ: