Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարը գրել է «Խորհրդածություններ 2025 թվականի մասին» և «Մինչ օրս» գիրքը, որում նա մեղադրել է այնպիսի «գիշատիչների», ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք ձգտել են «զանգվածային մասշտաբի ավերածությունների, ճնշումների և բռնության միջոցով տնտեսական ու քաղաքական գերիշխանության հասնել», գրում է NBC News-ը։
Կալամարը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները խարխլում են միջազգային իրավունքը, հարձակումներ են գործում Միջազգային քրեական դատարանի վրա և հրաժարվում են Միավորված ազգերի կազմակերպության կառույցներից՝ «խաղաղության և անվտանգության մեխանիզմները» փոխարինելով նոր կարգով կամ «սեփական շահադիտական խնդիրներից բխող այլընտրանքներով»։
«Իշխում է պատերազմը, այլ ոչ թե դիվանագիտությունը. Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի ցեղասպանությունը շարունակվում է՝ չնայած այսպես կոչված հրադադարին. Ուկրաինայում մարդկության դեմ Ռուսաստանի հանցագործությունները սրվում են. ԱՄՆ-ն իրականացնում է արտատարածքային արտադատական մահապատիժներ և անօրինական հարձակումներ Վենեսուելայի ու Իրանի վրա, ինչպես նաև սպառնում է զավթել Գրենլանդիան»,- գրել է Կալամարը՝ հավելելով, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մյանմայում և Սուդանում հանցագործությունները մնում են անվերահսկելի, իսկ Մերձավոր Արևելքը կրկին ընկղմվել է քաոսի մեջ։
Կալամարըն ընդգծել նաև է, որ շատ քիչ երկրներ են դիմակայել հիշյալ համաշխարհային առաջնորդներին, և քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ակտիվիստներին ու այլոց կոչ է արել դիմադրություն ցույց տալ այս չափազանց բարդ պահին։
«Պատմությունն այն չէ, ինչ պարզապես անում են մեզ հետ։ Մենք նույնպես կարող ենք այն կերտել։ Եվ հանուն ամբողջ մարդկության՝ ժամանակն է մտնել մարդու իրավունքների պատմության մեջ», -նշել է Կալամարը։





























