Միջնորդի դեր ստանձնած Պակիստանը դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել Իրանից այն մասին՝ արդյոք վերջինս պատվիրակություն կուղարկի՞ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը։
«Իսլամաբադում անցկացվելիք խաղաղ բանակցություններին պատվիրակության մասնակցությունը հաստատելու վերաբերյալ իրանական կողմի պաշտոնական պատասխանը դեռևս սպասվում է»,- X սոցիալական ցանցում գրել է Թարարը:
Նա հայտարարել է, որ որոշումը «կրիտիկական» նշանակություն ունի, քանի որ հակամարտող կողմերի միջև կնքված երկշաբաթյա զինադադարի ավարտին հաշվված ժամեր են մնացել։ Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում հրադադարի ռեժիմը, և որ ամերիկյան զինուժը «պատրաստ է գործել», եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն:


























