Եվրոպական միությունը փորձում է է մեղմել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը։ Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել էր, որ Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է պարունակում դաշինքի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Համբուրգում կայացած միջոցառման ժամանակ ֆոն դեր Լեյենն աջակցություն էր հայտնել ԵՄ ընդլայնմանը և նշել, որ դաշինքը «պետք է ավարտին հասցնի եվրոպական մայրցամաքի ձևավորումը, որպեսզի այն զերծ մնա Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցությունից»։



























